Խովաևը պատրաստ է այցելել տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար. Զախարովա

Խովաևը պատրաստ է այցելել տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար. Զախարովա


Ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացում տեղ գտած առաջընթացը և խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ դա կարևոր քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության և բարգավաճման ուղղությամբ: ՌԴ ԱԳՆ խոսնակը կարևորել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատումը և հումանիտար բաղադրիչը:

Զախարովան նշել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ գործընթացներում: Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար: