Արաբական պետությունների լիգան ողջունել է հայ-ադրբեջանական բանակցությունների ավարտը

Արաբական պետությունների լիգան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը` այն համարելով անհրաժեշտ և կարևոր քայլ երկու երկրի միջև հակամարտությունը դադարեցնելու և կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։
«Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարությունը հաստատում է իր լիակատար աջակցությունն այս համաձայնագրին, որը սահմանում է վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու հիմքերը։ Հույս ենք հայտնում, որ կստորագրվի վերջնական և համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կկարգավորի երկու երկրի միջև բոլոր վիճահարույց խնդիրները»,- ասվում է հայտարարությունում։