Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը


ԱՄՆ-ն չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում, չի ցանկանում, որ «Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն», միաժամանակ դեմ չէ բարելավել հարաբերությունները երկու երկրի հետ, Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները «բարեկամական» են դարձել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գործողությունների պատճառով։

Նա նշել է, որ Վաշինգտոնը կկարգավորի հարաբերությունները երկու երկրի հետ և վստահություն է հայտնել, որ նրանք էլ են նույնը ցանկանում:

Ընդ որում, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն հարաբերություններ ու բանակցություններ ունի Չինաստանի հետ: