Ախալցխայի Նկարչական դպրոցում տեղի ունեցավ առաջին կիսամյակի ամփոփիչ ցուցահանդես

Այսօր՝ փետրվարի 28-ին, Ախալցխայի Նկարչական դպրոցում անցկացվեց ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ ցուցահանդես։ Ցուցասրահում ներկայացված էին շուրջ 400 սաների աշխատանքներ՝ ստեղծված տարբեր գեղարվեստական տեխնիկայով։
«Ցուցասրահում ցուցադրվում են գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ՝ կերպարվեստում, իսկ կերամիկա՝ կիրառական արվեստում։ Ցուցահանդեսին ներկայացված ե ն տեքստիլ գեղարվեստական գործեր՝ ֆետրից, գոբելենից և գորգերից: Կան նաև մանրանկարչական արձաններ և լուսափոփներ»,- նշեց դպրոցի տնօրենի տեղակալ Լելա Փերաձեն։
Միջոցառմանը վեցերորդ կուրսի շրջանավարտներին փոխանցվեց վկայականներ։