Ախալցխայի ատամնաբուժական կլինիկայում կին է մահացել

Այսօր՝ փետրվարի 12-ին, Ախալցխայի Թամարաշվիլի փողոցում գտնվող ատամնաբուժական կլինիկայում մահացել է մոտ 60 տարեկան մի կին ։
Կնոջ վատ է զգացել կլինիկա ժամանելուց մի քանի րոպե անց՝ մինչ ատամնաբուժական ծառայություններ ստանալը։ Շտապ բուժօգնության խումբը հիվանդին հայտնաբերել է արդեն մահացած։
Ինչպես նշել են բժիշկները, հնարավոր է մահվան պատճառ է հանդիսացել անևրիզմի պատռվելը, որը կարող էր պատահել ցանկացած վայրում։
Մահացածը տեղափոխվել է դիահերձարան։
Հետաքննությունը հարուցվել է Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։