Ադրբեջանում ազատության ցուցանիշը 100-ից 7 միավոր է. Freedom House

Ադրբեջանում ազատության ցուցանիշը 100-ից 7 միավոր է. Freedom House

Freedom House-ը X-ի իր միկրոբլոգում հիշեցրել է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է բռնաճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ:
«Euractiv-ի համար հոդվածում Ռովշան Մամադլին ուրվագծում է COP29-ին ընդառաջ քաղաքացիական հասարակության նկատմամբ Ադրբեջանի կառավարության բռնաճնշումների մասին:
Ադրբեջանում ազատության ցուցանիշը կազմում է 100-ից ընդամենը 7 միավոր, ինչը նույնիսկ ցածր է նախորդ տարվա հյուրընկալող երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ցուցանիշից, որը 100 միավորից ստացել էր 18»,- գրված է կայքում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին