Ադրբեջանն ու Սլովակիան դիտարկում են ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրելու հնարավորությունը

Ադրբեջանն ու Սլովակիան դիտարկում են ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրելու հնարավորությունը

Ադրբեջանն ու Սլովակիան դիտարկում են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը՝ Բաքվում Ադրբեջան-Սլովակիա գործարար համաժողովի շրջանակում:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին ստորագրվել է 11 երկկողմ, այդ թվում՝ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որն ընդգրկում է արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի, լոգիստիկայի, ներդրումների խթանման, էներգետիկ և այլ ոլորտներ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին