Թբիլիսիում Հանրահավաքի մասնակիցները հավաքվում են խորհրդարանի մոտ |

Հանրահավաքի մասնակիցները հավաքվում են խորհրդարանում բողոքելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։ Խորհրդարանում են նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչները։
Մի քանի րոպե առաջ հանրահավաքի մասնակիցները Ռուսթավելի պողոտայում փակել էին մայրուղին։ Նաև ճանապարհին տարբեր բովանդակությամբ գրություններ են արել, այդ թվում՝ «Վրաստանը Եվրոպայում», «Ոչ ռուսական օրենքին»։
Ոստիկանները տեղակայված են ինչպես խորհրդարանի շենքի բակում, այնպես էլ հարակից տարածքում։