Վրաստանի խորհրդարանն այսօր կփորձի շրջանցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահի վետոն



Վրաստանի խորհրդարանն այսօր կփորձի շրջանցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն:
Վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի կողմ ձայնը։ Ավելի վաղ օրենքի ընդունմանը կողմ էր քվեարկել 84 պատգամավոր:
Օրենքի դեմ երկրում գրեթե երկու ամիս չեն դադարում բողոքի ակցիաները: Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկո երեք բողոքի ակցիա է հայտարարվել: