Իսպանիան և Ուկրաինան անվտանգության համաձայնագիր են ստորագրել



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Իսպանիա։ Օդանավակայանում նրան դիմավորել է թագավոր Ֆելիպե VI-ը։ Մադրիդում կայացել է Զելենսկու հանդիպումը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, որի ժամանակ կողմերը ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր:
Երկկողմ համաձայնագրի շրջանակում Իսպանան Ուկրաինային կտրամադրի ռեկորդային՝ 1,129 մլրդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ, որը նախատեսում է զինտեխնիկայի լայն տեսականի, այդ թվում՝ Patriot հրթիռների նոր խմբաքանակ, 19 Leopard 2A4 տանկ, նախատեսվում է ժամանակակից ռազմական տեխնիկա մատակարարել ցամաքային, օդային, ծովային և այլ նպատակների համար: Սպասվում է, որ մինչև հունիսի 30-ը Ուկրաինա կուղարկվեն որոշ զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռներ և տանկեր։
Զելենսկին Արևմուտքին կոչ է արել ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել, որպեսզի Ուկրաինան կարողանա դիմակայել «Ռուսաստանի արձակած ամսական երեք հազար ռումբերին»։
«Չկան բավարար հակաօդային պաշտպանության հրթիռներ, որպեսզի կանգնեցնենք հազարավոր ռումբերը: Մենք անընդհատ խնդրում ենք աշխարհին օգնել Ուկրաինային առնվազն յոթ լրացուցիչ Patriot համակարգերով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։