Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել

Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի՝ երրորդ ընթերցմամբ ընդունումից հետո երկրի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել:
Ցուցարարները, որոնք փակել էին Ռուսթավելու պողոտան, վնասել են խորհրդարանի շենքի մոտ տեղադրված երկաթե արգելապատնեշները: Բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև: Իրավապահները սկսել են հատուկ միջոցներ կիրառել:
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը 84 կողմ, 30 դեմ ձայներով երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը: Արևմուտքում այն որակել են «հակաարևմտյան»: Ցուցարարները, ընդդիմադիրները և Վրաստանի նախագահը պնդում են՝ այդ նախաձեռնությունը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և նպատակ ունի սահմանափակել արտասահմանյան ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին