Բլինքենը ժամանել է Ուկրաինա
		14.05.2024 . Միջազգային


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այս գիշեր այցելել է Ուկրաինա՝ հանդիպելու ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ընդգծելու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային շարունակական աջակցությունը՝ ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պետքարտուղարը կհանդիպի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիհալի և արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ՝ քննարկելու ռազմաճակատում առկա իրավիճակը, անվտանգության և տնտեսության ոլորտում ամերիկյան նոր օգնության ազդեցությունը, անվտանգության և այլ որոտներում երկարաժամկետ պարտավորությունները, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսության վերականգնումն արագացնելու ուղղությամբ ընթացիկ աշխատանքները:

«Բլինքենը կընդգծի ԱՄՆ հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ ի հեճուկս Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի»,- նշել են պետքարտուղարությունից:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին