Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում՝ հսկելու ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով 14.05.2024 . Տարածաշրջան
![Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում՝ հսկելու ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով
14.05.2024 . Տարածաշրջան Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում՝ հսկելու ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով
14.05.2024 . Տարածաշրջան](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2024/05/ria_8380044_pic_32ratio_1200x800_1200x800_78791-1024x683.jpeg)
Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդում ելույթի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի պաշտոնի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը:
Նա հստակեցրել է, որ ռուս սահմանապահները հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ: «Երևանը խնդրել է սահմանազատման գծից դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը: Հայկական կողմի խնդրանքով կփակվի նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը»,- ասել է Բորտնիկովը:
Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների ժամանակ համաձայնեցրել էին, որ ռուս սահմանապահները դուրս կգան «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ ռուսական զինվորական կետերը կդադարեցնեն գործունեությունը Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում: