Հունգարիան ստացել է 75 միլիոն եվրոն, որը նախկինում ԵՄ-ն արգելափակել էր

Հունգարիան ստացել է 75 միլիոն եվրոն, որը նախկինում ԵՄ-ն արգելափակել էր

Հունգարիան Եվրամիությունից ստացել է հավելյալ ավելի քան 75 միլիոն եվրո, որը մինչև վերջերս Բրյուսելը պահում էր՝ սպասելով, որ Բուդապեշտը կհետևի օրենքի գերակայության պահանջներին: Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան հայտնել է, որ գումարը ստացվել է ԵՄ համախմբման հիմնադրամից։

 

«Այդ միջոցները կօգտագործվեն շրջակա միջավայրի և էներգաարդյունավետության գործառնական ծրագրի շրջանակում», — նշել է ֆինանսների նախարարը։ Նրա խոսքով ՝ գումարը կուղղվի երկրի տնտեսության կանաչ և թվային անցման համար ներդրումների իրականացմանը:

 

Դեկտեմբերի 13-ին Եվրամիությունը հայտարարել է, որ իր համախմբման հիմնադրամից Հունգարիային կփոխանցի 10,2 միլիարդ եվրո: Միևնույն ժամանակ, Բրյուսելը շարունակում է արգելափակել Բուդապեշտին հասանելիք մոտ 20 միլիարդ եվրոն ՝ պնդելով, որ նա դեռ չի կատարել դրանք ստանալու բոլոր պայմանները: Հունգարիան ձգտում է ապասառեցնել այդ միջոցները և ԵՄ ղեկավարությանը մեղադրում է քաղաքական նկատառումներով դրանք պահելու փորձի համար, քանի որ, ըստ Բուդապեշտի, միությանը դուր չի գալիս Հունգարիայի ինքնուրույն քաղաքականությունը, այդ թվում՝ դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության հարցում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին