Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը RTL ռադիոկայանի եթերում չի բացառել Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը և հավելել է, որ Փարիզը «չի կարողանա հաշտվել Ռուսաստանի հաղթանակի հետ»:

«Չի կարելի ոչինչ բացառել պատերազմում, որն ընթանում է Եվրամիության հարևանությամբ»,- ասել է Ատալը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ֆրանսիական զորքերը կարո՞ղ են ուղարկվել Ուկրաինա:

Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա ասել է, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ Ռուսաստանը չհաղթի այդ պատերազմում: Մակրոնի խոսքով՝ արևմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, սակայն կոնսենսուս դեռ չի ձեռք բերվել:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին