Բեռլինի կինոփառատոնում դափնեկիրներից ոմանք հակաիսրայելական ելույթներ են ունեցել



Բեռլինի կինոփառատոնի (Berlinale) որոշ դափնեկիրներ մրցանակաբաշխության ժամանակ միակողմանի մեղադրանքներ են հնչեցրել Իսրայելի հասցեին՝ չհիշատակելով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը կամ չանելով պատանդներին ազատ արձակելու կոչեր։
Կինոփառատոնի ղեկավարությունը փորձել է հեռու մնալ մրցանակաբաշխության ժամանակ Մերձավոր Արևելքում պատերազմի մասին առանձին կինոգործիչների հայտարարություններից՝ ընդգծելով, որ «դափնեկիրների հայտարարություններն անկախ, անձնական ​​կարծիքներ են: Դրանք ոչ մի կերպ չեն արտացոլում փառատոնի դիրքորոշումը»:
«Բեռլինալեի» մրցանակաբաշխության ժամանակ նաև մի քանի հոգի բեմ է բարձրացել՝ ցուցանակներ ձեռքներին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում: Կիրակի կինոփառատոնի Panorama բաժնի Instagram-ի էջում հակաիսրայելական գրառում է հայտնվել: Լուսանկարներից մեկում պատկերված է եղել «Ազատ Պաղեստին՝ գետից մինչև ծով» կարգախոսը։ Դա նշանակում է, որ Պաղեստինի պետությունը պետք է գոյություն ունենա Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով այն տարածքում, որտեղ այժմ գտնվում է Իսրայելը։ Ի պատասխան՝ փառատոնի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք հաքերային հարձակման զոհ են դարձել։
«Բեռլինալեում» տեղի ունեցածն առաջացրել է է Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի անհանգստությունը։