Հայաստանի և Քուվեյթի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյանն ուղերձներ է հղել Քուվեյթի էմիրին և վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և նախարարների խորհրդի նախագահ շեյխ դոկտոր Մուհամմադ Սաբահ Ալ-Սալիմ Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ:
Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոների կապակցությամբ։
Հայաստանի և Քուվեյթի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացումը նոր նախաձեռնություններով և ծրագրերով կխթանի հայ-քուվեյթյան համագործակցության օրակարգը։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել Հայաստանի և Քուվեյթի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և առաջընթաց»:
Քուվեյթի Պետության նախարարների խորհրդի նախագահին ուղղված ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոների կապակցությամբ։
Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ առավել կզարգացնենք և կխորացնենք Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ նոր ազդակ հաղորդելով ավանդական բարեկամական փոխգործակցությանը։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և երջանկություն, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարգավաճում և առաջընթաց»։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին