Եվրահանձնաժողովը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցային շրջանակը կներկայացնի մարտին. Ֆոն դեր Լայեն



Եվրահանձնաժողովը Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության բանակցային շրջանակը կներկայացնի մարտին: Այդ մասին հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Բելգիայի, Իտալիայի ու Կանադայի վարչապետներ Ալեքսանդր դե Կրոոյի, Ջորջա Մելոնիի և Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես գիտեմ, որ դուք աշխատում եք կատարել ու չուշացնել Եվրահանձնաժողովի առաջարկությունները: Եվրահանձնաժողովն իր կողմից մարտի կեսերին կներկայացնի բանակցային շրջանակը»,- ասել է Ֆոն դեր Լայենը: