Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները

Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով «Sputnik Արմենիայի» գրավոր հարցմանը։
«Թուրքական կողմը Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման տեխնիկական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ իր պատկերացումները»,- ասված է պատասխանում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո հայտարարությամբ էր հանդես եկել, տեղեկացրել, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին