Վստահ ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության երաշխիքը եռակողմ պայմանավորվածությունների կատարման շուտափույթ վերսկսումն է. Զախարովա

Վստահ ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության երաշխիքը եռակողմ պայմանավորվածությունների կատարման շուտափույթ վերսկսումն է. Զախարովա

Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերսկսումն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի առաջարկը՝ Ադրբեջանի հետ ստորագրել չհարձակման պայմանագիր։
«Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատման երաշխիքն ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ պայմանավորվածությունների կատարման շուտափույթ վերսկսումն է, որոնք կնքվել են 2020-2022 թթ. ընկած ժամանակահատվածում: Դա Բաքվի և Երևանի հաշտեցման ալընտրանք չունեցող ճանապարհային քարտեզն է։ Այն ներառում է, ի թիվս այլ բաների, խաղաղության պայմանագրի մշակումը»,- նշել է Զախարովան։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին