Հունվարի 17-ին Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առատ բուք եւ ճանապարհներին սառույց

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունվարի 17-ին Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ուժեղ բուք, ճանապարհներին՝ սառույց։
Նրանց տվյալներով՝ ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակել երթեւեկությունը։