ԵԱՏՄ-ն և Իրանը դեկտեմբերի վերջին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրեն. Պանկին

ԵԱՏՄ-ն և Իրանը պատրաստվում են դեկտեմբերի վերջին ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
Նրա խոսքով՝ փաստաթուղթը կստորագրվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակում՝ դեկտեմբերի վերջին: Փոխնախարարը չի պարզաբանել, թե ով է ստորագրելու փաստաթուղթը Իրանի կողմից։