Արմեն Գրիգորյանը և Ջեյք Սալիվանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանը և Ջեյք Սալիվանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 4-ին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

 

Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

 

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Ա. Գրիգորյանը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու ՀՀ հանձնառությունը: