Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09.12.2023 . Տարածաշրջան
![Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
09.12.2023 . Տարածաշրջան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
09.12.2023 . Տարածաշրջան](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2023/12/742.jpeg)
ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։