Ֆրանսիայի հյուսիսում հորդառատ անձրևների պատճառով գետերը վարարել են, վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել



Ֆրանսիայի հյուսիսում հորդառատ անձրևների պատճառով գետերը վարարել են: Մի շարք բնակավայրերում վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել, որոշ ճանապարհներ արգելափակվել են:
Տեղական իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ, վնասի չափերը դեռ գնահատվում են:

Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալով՝ 60-ից ավելի քաղաքներում և գյուղերում դպրոցները և այլ հաստատություններ փակվել են։