Ավստրիայի արտգործնախարարը մտահոգված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտություններով

Ավստրիայի արտգործնախարարը մտահոգված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտություններով

Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել, որ հակամարտությունները «կրակի օղակի» մեջ են առնում Եվրամիությունը:
«ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունն Իսրայելում, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում… Եվրոպան պետք է սառնասրտություն պահպանի և միասնական լինի գործընկերների հետ»,- նշել է Շալենբերգը։