Ալիևը ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ զրույցում ասել է, որ ցանկանում է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիրը շուտափույթ ստորագրել

Ալիևը ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ զրույցում ասել է, որ ցանկանում է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիրը շուտափույթ ստորագրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Ջոշուա Հեքին: 
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- այդ մասին ասվում է Ադրբեջանի ղեկավարի կայքում։
Նշվում է, որ Ալիևը «նորից հաստատել է Բաքվի մտադրությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և դրա շուտափույթ ստորագրման վերաբերյալ»։