Եվրամիությունը Հայաստանի կողքին է տեղահանվածներին օգնելու հարցում. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը Հայաստանի կողքին է տեղահանվածներին օգնելու հարցում. Ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը X-ի (նախկին Twitter իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին, նշել, որ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնելու հարցում:
«Մենք ակտիվացրել ենք Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը և մոբիլիզացրել 5,2 միլիոն եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն։ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Յանես Լենարչիչը ուրբաթ կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար»,- նշել է Ֆոն դեր Լայենը:

The EU stands with Armenia in assisting displaced people, I told @NikolPashinyan on the phone.
We have activated the Civil Protection Mechanism and mobilised humanitarian aid worth €5.2 million.
Commissioner @JanezLenarcic will travel to assess further needs on Friday.
— Ursula von der Leyen (@vonderleyen) October 2, 2023