Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
![Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի](https://www.1lurer.am/images/news/30/146911/izhevsk_1lurer_am.jpeg)
Ռուսաստանի Իժևսկ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, որոնցից 11-ը երեխա են, վիրավորվել է ավելի քան 20 մարդ` հայտնել են Ուդմուրտիայի կառավարության մամուլի ծառայությունում։ Նախօրեին նշվում էր 15 զոհի մասին:
Սեպտեմբերի 26-ի առավոտյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ անհայտ անձը ներխուժել է Իժևսկի թիվ 88 դպրոց, կրակոցներ արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև դպրոցականների ուղղությամբ: Հրաձգությունից հետո հանցագործը ինքնասպան է եղել:
ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը հայտնել է, որ հարձակվողի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա, նա գտնվել է դիսպանսերային հսկողության տակ։ Իժևսկում եռօրյա սուգ է հայտարարվել: