ԼՂ իշխանությունները հումանիտար խնդիրները մեղմելու համար որոշել են թույլ տալ ռուսական բեռների մուտքը Ասկերանով


Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

 

«Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

 

Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:

 

Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ: