Երևանում կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը

Երևանում կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը

Երևանում կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը: Այդ մասին հայտնում է kyivinform.net-ը: Համաժողովին ներկա են եղել գրեթե բոլոր մարզային համայնքների ղեկավարները, Допомога կազմակերպության ներկայացուցիչներ և հրավիրված հատուկ հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես են եկել Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Քննարկվել են Ուկրաինայի պատերազմի հետևանքով ՈՒՀՄ-ի և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց պատշաճ արձագանքելու քայլերը, միության կադրային քաղաքականությունը, կառուցվածքային բարեփոխումներն ու հետագա գործունեությունը:

 

Համաժողովի ընթացքում ստեղծվել է շտաբ՝ ի հայտ եկած խնդիրներին արագ և հատուկ կարգով լուծում տալու համար։