Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Մարուքյան

Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում ներկայացրել է իրավիճակը Կոռնիձորի հատվածում:
«Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր այցելել են Կոռնիձորի հատվածում տեղակայված մարդասիրական ավտոշարասյուն, որտեղ երեկվանից հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը արգելափակվել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ:
Մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ ՝ դադարեցնելու 120 հազար մարդու, այդ թվում ՝ 30 հազար երեխայի սովն ու հումանիտար ճգնաժամը: