Մոսկվայում տեղի է ունեցել Լավրով-Բայրամով հանդիպումը

Մոսկվայում տեղի է ունեցել Լավրով-Բայրամով հանդիպումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

 

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

 

Սպասվում է Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև եռակողմ ձևաչափով հանդիպումը։