Հավատարիմ մնացեք համամարդկային արժեքներին եւ փորձ արեք կանխելու մեր տարածաշրջանում նոր ցեղասպանության իրականացումը. Բաց նամակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Հավատարիմ մնացեք համամարդկային արժեքներին եւ փորձ արեք կանխելու մեր տարածաշրջանում նոր ցեղասպանության իրականացումը. Բաց նամակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Հարգարժան պրն. վարչապետ, մենք` Վրաստանում բնակվող հայերս ուշադիր հետեւում ենք ձեր ջանքերին եւ հայտարարությունների, որոնցով Վրաստանը պատրաստ է ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի կարեւոր դերը։ Ձեր անձնական ջանքերի շնորհիվ նախկինում ազատ արձակվեցին մի խումբ ռազմագերիներ ու բավականին վերջերս դուք կրկին հայտարարեցիք, որ պատրաստ եք միջնորդական առաքելությունը շարունակել հանուն մեր տարածաշրջանի խաղաղության։ Դա բնականաբար շատ ուրախացնում եւ ոգեւորում է մեզ։ Սակայն ինչպես գիտենք խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ ջանքեր երկու կողմից։ Դուք ամենայն հավանականությամբ գիտեք, որ Հայաստանը պատրաստ այդ խաղաղության, սակայն այս պահին հիմնական խոչընդոտները գալիս են հենց Ադրբեջանի կողմի։
Այդ խոչընդոտներից ամենակարեւոր այն է, որ Լեռնային Ղարաբաղում հիմա այս պահին 120 000 մարդ լիակատար շրջափակման մեջ է գտնվում ու մատնված է սովի։ Այս սարսափելի իրավիճակը առաջացել է 21-րդ դարում ու այն մեր տարածաշրջանում է եւ ոչ թե ինչ որ մի հեռավոր երկրում։
Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը Ադրբեջանի կողմից լուրջ հումանիտար աղետ է առաջացրել Ղարաբաղում ու եթե այն շարունակվի մենք ականատես կլինենք երեխաների, ծերերի, հիվանդների ու հասարակ խաղաղ մարդկանց սովամահության։ 21 դարում անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից մեր պարտքն է կանխել այս հասունացող աղետը եւ ցեղասպանությունը մեր տարածաշրջանում, առանց որի խաղաղությունը մեր տարածաշրջանում անհնար կլինի։ Այդ իսկ պատճառով դիմում ենք Ձեզ խնդրելով ակտիվ քայլեր ձեռնարկել միջնորդական առաքելության շրջանակներում եւ նպաստել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ապաշրջափակմանը։
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն