Ուկրաինան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի թեմայով նիստի մասնակից

Ուկրաինան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի  Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի թեմայով նիստի մասնակից

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ նախագահող Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ, Կիևին թույլ է տվել մասնակցել JCPOA-ի (միջուկային գործարքի) թեմայով հանդիպմանը։ Մոսկվան ու Չինաստանը դեմ են արտահայտվել, քանի որ Ուկրաինան կապ չունի Իրանի միջուկային ծրագրի հետ։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Ուկրաինան Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի և Անվտանգության խորհրդի անդամ չէ։ Նա խնդրել է Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդին բացատրել հանդիպմանը Կիևի ներկայացուցչին հրավիրելու որոշումը։
Վուդվորդն ասել է, որ համաձայնել է Կիևի՝ մասնակցելու խնդրանքին՝ հենվելով Անվտանգության խորհրդի անդամների ձայների մեծամասնության վրա։
Նեբենզիան խնդրել է նիստին Կիևի մասնակցության հարցը դնել ընթացակարգային քվեարկության։ Արդյունքում դեմ են քվեարկել միայն Ռուսաստանն ու Չինաստանը, Մոզամբիկը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։ Այսպիսով, Կիևին թույլատրվել է մասնակցել հանդիպմանը։