Ավանեսյանը և դեսպան Զոհուրին քննարկել են բժշկական տուրիզմի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը

Ավանեսյանը և դեսպան Զոհուրին քննարկել են բժշկական տուրիզմի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ջանքերը առողջապահության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության խորացման հարցում:

 

Քննարկվել են փոխճանաչելիության բարձրացման, դեղագործության, բժշկական կրթության և բժշկական տուրիզմի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

 

Նշվել է, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում բժշկական նշանակության ապրանքներն ու պարագաները զգալի տեղ են զբաղեցնում: Շուտով կլինի նաև դեղագործական ցուցահանդես Հայաստանում, որը երկու կողմի համար էլ նոր հնարավորություններ կստեղծի: