Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպեց Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրենի հետ |

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպեց Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրենի հետ |

Հունիսի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Կ.Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի և Հայաստանի Մատենադարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։
ՀՀ դեսպանը նաև շրջայց կատարեց Ձեռագրերի ազգային կենտրոնում, որի ընթացքում ծանոթացավ կենտրոնի արխիվում պահվող հայերեն և վրացերեն ձեռագրերին։