Ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

 

 

Նախարար Հովհաննիսյանը կարևորել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել դեսպան Զոհուրիին հետագա գործունեության մեջ:

 

 

Դեսպան Զոհուրին գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է իր լավագույն ջանքերը հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ:

 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության շարունակականության ապահովման հարցում: