Միջգերատեսչական խմբի առաջին նիստին քննարկվել են իրանական նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը

Միջգերատեսչական խմբի առաջին նիստին քննարկվել են իրանական նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ հունիսի 1-ին կայացել է Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։

 

 

Աշխատանքային խմբի անդամներն իրենց գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում ներկայացրել են թեմային առնչվող ուսումնասիրություններ, տեխնիկատնտեսական և այլ բնույթի հիմնավորումներ, ինչպես նաև համառոտ ներկայացրել ընթացիկ աշխատանքները։