Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է աշակերտներին վերջին զանգի կապակցությամբ՝ կառավարությունն անում է ամեն ինչ՝ կրթության, ինքնաիրացման և արժանապատիվ կյանքի համար բոլոր պայմանները ստեղծելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է ավարտական դասարանի աշակերտների վերջին զանգի կապակցությամբ։
Վարչապետի խոսքով, Վրաստանի կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ստեղծվեն բոլոր պայմանները նրանց կրթության, ինքնազարգացման ու արժանապատիվ կյանքի համար։
«Իմ երիտասարդ ընկերներին, որոնց համար այսօր հնչելու է դպրոցական վերջին զանգը, ի սրտե շնորհավորում եմ ձեր կյանքի այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ։
Այսօրվանից ձեր առջև սկսվում է բոլորովին նոր փուլ՝ նոր փորձառություններով, հարաբերություններով, ընկերներով, ապագայի ու հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ, և որ ամենակարեւորն է՝ զարգացման նոր հեռանկարներով։ Հաջողություն այս մեծ ճանապարհին:
Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը արժանի տեղ կգտնի հասարակության մեջ, որ ձեր ուսումն ու աշխատանքը նույնքան օգտակար կլինեն մեր երկրի համար, որքան ձեր անձնական առաջընթացը։
Ուզում եմ, որ դուք իմանաք, որ մեր կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ձեզ՝ վաղվա Վրաստանի գլխավոր կերտողների համար ստեղծվեն բոլոր պայմանները կրթության, ինքնաիրացման և արժանապատիվ կյանքի համար։
Դուք առանձնահատուկ սերունդ եք, և ես հավատում եմ, որ կստեղծեք հատուկ ապագա»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։