Իրակլի Ղարիբաշվիլի. Ես երբեք չեմ ասել, որ ես մեծամասնության վարչապետն եմ, ես երկրի վարչապետն եմ և ասել եմ, որ թույլ չենք տա բռնություն փոքրամասնության նկատմամբ, ինչպես թույլ չենք տա փոքրամասնության բռնությունը

Ես երբեք չեմ ասել, որ ես միայն մեծամասնության վարչապետն եմ։ Ես մեր երկրի վարչապետն եմ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ի պատասխան Բուդապեշտում պահպանողական քաղաքական գործողությունների տարեկան համաժողովում վարչապետի ելույթի հետ կապված հարցին։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, նա համաժողովում ասել է, որ կառավարությունը թույլ չի տա բռնություն փոքրամասնության նկատմամբ, ինչպես նաև թույլ չի տա փոքրամասնության բռնությունը մեծամասնության նկատմամբ։
«Ես ասել եմ գլխավորը, և եթե դուք անգիր եք սովորել իմ ելույթը, կարող եք այս փաստերը հայտնել մեր հասարակությանը։ Ես ասացի շատ պարզ ճշմարտություն, որ մենք թույլ չենք տա բռնություն փոքրամասնության նկատմամբ և թույլ չենք տա փոքրամասնության բռնությունը, նրանց ագրեսիվ քարոզչությունը մեր բնակչության մեծ մասի, մեր ժողովրդի նկատմամբ։ Այս իրավունքները երաշխավորված են Սահմանադրությամբ։ Ավելին, մենք օրենքով ենք սահմանել այս ամենը, եւ երկրում ոչ մի մարդ խտրականության չի ենթարկվում։
Մեր երկրի բացարձակ մեծամասնությունը՝ մոտ 90 տոկոսը, կիսում է պահպանողական հայացքները, ընտանեկան արժեքները, որոնցով մենք բոլորս եկել ենք մինչ օրս։ Սրանք քրիստոնեական արժեքներ են, ազգային, հայրենասիրական, ընտանեկան արժեքներ։ Ահա թե ինչի մասին եմ խոսում։ Ես ձեզ հարց եմ տալիս՝ ընդունու՞մ եք անսանձ քարոզչությունը, որը կատարվում է որոշ երկրներում։ Նույնը սեռափոխության դեպքում: Սա երեխաներին թունավորող քարոզչություն է, չեմ խոսում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի մասին։ Այս մասին կարող եք շատ տեղեկություններ գտնել: Մեր պարտավորությունն է հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել մեր հասարակությանը, և մենք դա կանենք»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։