Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագիծը

Մայիսի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։
Երկու երկրի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ վերջին բանակցությունները։
Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։