Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։

 

Նշվում է, որ Հայաստանում Կոլոննան բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, Վրաստանում՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլու հետ: Այցի շրջանակում դիվանագետը կքննարկի Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին տիրող իրավիճակը:

 

Ֆրանսիացի դիվանագետը Բաքվում կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

 

«Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների ժամանակ նախարարը կարտահայտի Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու երկու երկրների միջև բանակցություններին հանուն արդար, կայուն խաղաղության, որը հարգում է տարածքային ամբողջականությունն ու միջազգային իրավունքի սկզբունքները»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: