Ադրբեջանի անցակետի տեղադրումը միանգամայն անընդունելի է. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի անցակետի տեղադրումը միանգամայն անընդունելի է. Ալեն Սիմոնյան

«Լաչինի միջանցքում՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, Ադրբեջանի անցակետի տեղադրումը միանգամայն անընդունելի է, քանի որ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ դրույթի կոպիտ խախտում է։
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ ապահովել Ադրբեջանի ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի անվտանգության ողջ գոտուց, միջազգային անվտանգության պահպանման մանդատ ունեցող ՄԱԿ-ի անդամ պետություններին էլ՝ արդյունավետ քայլեր ձեռնարկել Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործման ուղղությամբ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը։