Վրաստանում ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակության այցը Ծալկայի մունիցիպալիտետ |

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստանի Ծալկայի մունիցիպալիտետ։
Ծալկայում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Իլիա Սաբաձեի և սակրեբուլոյի նախագահ Իրակլի Գիգինեիշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ակտիվացման հնարավորություններին։
Այցի շրջանակներում դեսպանության պատվիրակությունը եղավ մունիցիպալիտետի մի շարք հայաբնակ գյուղերում (Դաշբաշ, Դարագյուղ, Այազմա, Նարդևան, Ղուշչի, Ղըզըլքիլիսա, Աշխալա, Խաչգյուղ), ծանոթացավ մունիցիպալիտետի մշակութային կոթողներին։ ՀՀ դեսպանը եղավ նաև հայաբնակ գյուղերի դպրոցներում, հանդիպումներ ունեցավ տեղի և հարակից գյուղերի հայ բնակչության հետ, պատասխանեց վերջիններիս հարցերին։
Հաղորդագրությունը տարածում է Վրաստանում ՀՀ դրսպանության ֆբ էջը։