Պավել Հերչինսկի. Թեկնածուի կարգավիճակ ստանալը կախված է Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի առաջընթացից

Մենք փորձում ենք օգնել Վրաստանին այս տարեվերջին ստանալ թեկնածուի կարգավիճակ, թեև դա կախված է այն առաջընթացից, որին կհասնեն Վրաստանի բոլոր քաղաքական ուժերը,- ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։
Ինչպես նշեց դեսպանը, դեռ ժամանակ կա ցույց տալու, որ բավարար առաջընթաց է գրանցվել 12 հանձնարարականների իրականացման ուղղությամբ։
«Հուսով եմ, որ Վրաստանն առաջ կգնա ու տարեվերջին նրան թեկնածու երկրի կարգավիճակ կշնորհվի, բայց, ցավոք, դա ինձնից կախված չէ։ Որպես Վրաստանում Եվրամիության դեսպան, մեր թիմի հետ միասին մենք կանենք ամեն ինչ՝ օգնելու, խորհուրդներ տալու, փորձագետներ բերելու համար, որոնք կօգնեն Վրաստանին այս տարվա վերջում թեկնածուի կարգավիճակ ձեռք բերել, թեև դա կախված է այն առաջընթացից, որին կհասնեն բոլոր քաղաքական ուժերը Վրաստանում։ Որոշումը կկայացնեն 27 անդամ երկրները քաղաքական ամենաբարձր մակարդակով՝ նախագահների ու վարչապետների մակարդակով, որոնք այս տարվա դեկտեմբերին կհանդիպեն ու որոշումը կկայացնեն միաձայն, ինչը նշանակում է, որ բոլորը պետք է համաձայնվեն։ Դժվար է, բայց կարելի է անել, և դեռ ժամանակ կա ապացուցելու, որ բավարար առաջընթաց է գրանցվել 12 հանձնարարականների իրականացման առումով»,- ասել է դեսպանը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։