«Ամբասադոր» հյուրանոցը հրկիզելու մեղադրանքով 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցում բռնկված հրդեհի հետ կապված 28-ամյա երիտասարդի ձերբակալության մասին։
Ինչպես տեղեկացրին վարչությունից, բերման է ենթարկվել քաղաքացի Ա.Լ. Ծննդյան տարեթիվ 1995թ. Նրան սպառնում է 3-ից 5 տարվա ազատազրկում։
«Հետաքննությունը պարզել է, որ Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցի սենյակներից մեկում հյուրը հրդեհ է բռնկել, որը տարածվել է հյուրանոցի երրորդ և չորրորդ հարկերում։ Հաղորդագրությունը ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու հրշեջները, ովքեր սկսել են մարել կրակը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կասկածյալին բերման են ենթարկել տաք հետքերով։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, ինչը նշանակում է հրկիզման միջոցով ուրիշի գույքի վնասում կամ ոչնչացում»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։