Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ է նշանակվել Տիգրան Պետրոսյանը, որը նախօրեին ընտրվել էր Խորհրդի անդամների քվեարկությամբ: