Պատրա՞ստ են արդյոք ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն երաշխավորել խաղաղության պայմանագրի կատարումը. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել.
«Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը՝ Ադրբեջանը հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ։
Հետաքրքիր է, որ երեք երկրները և ԵՄ-ն կոչ են անում կողմերին՝ հասնելու համաձայնության և ստորագրելու խաղաղության պայմանագիր: Այստեղ կարևոր հարց է առաջանում. եթե Ադրբեջանը մշտապես խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ապա ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը, որ այն չի խախտի նաև ստորագրված խաղաղության պայմանագիրը: Պատրա՞ստ են, արդյոք, միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Եվրամիությունը, երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը»։

Violating the trilateral agreement signed on November 9, 2020, Azerbaijan has set up a checkpoint in the Lachin Corridor. The co-chair countries of OSCE Minsk Group, USA, France, Russia, as well as the EU’s @JosepBorrellF have expressed their concerns in this regard. It is…
— Edmon Marukyan (@edmarukyan) April 25, 2023