Ռուսաստան-Վրաստան սահմանին հազարից ավելի բեռնատար է կուտակվել

Ռուսաստան-Վրաստան սահմանին հազարից ավելի բեռնատար է կուտակվել

Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով մարտի 14-ի ժամը 01:30-ից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով։ Վրաստանում անցակետի առջև կուտակվել է 1 046 մեծաբեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա։

 
Վրաստանի անցակետում հերթի Է կանգնած 27 մեծաբեռնատար, մարդատար ավտոմեքենաների հերթ չկա: Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից Թբիլիսի Է տանում Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։
 
«Կազբեկ-Վերին Լարսը» վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով: